29-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին, որը չնայած պայմանագրի խզման վերաբերյալ բազմաթիվ շշուկներին, մինչև հիմա «Բրեշիայի» խաղացող է համարվում, արդեն մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջնլուկա դի Մարցիոն իր կայքում։
Հաղորդվում է, որ առաջին ակումբը, որը կապ է հաստատել խաղացողի գործակալի հետ, C Սերիայի «Կոմոն» է, որը 140 կմ հեռու է Բրեշիայից։
Չնայած նրան, որ ակումբի ինդոնեզիացի սեփականատերերը պատրաստ են ամբողջությամբ բավարարել խաղացողի՝ պայմանագրի վերաբերյալ պահանջները , գործարքի հավանականությունը մեծ չէ։ Բալոտելիի գործակալի հետ հանդիպումն արդեն կայացել է, շարունակությունը կներկայացվի։
Ներկայումս «Կոմոն» միակ իտալական թիմն է, որը տեղեկություն է խնդրել Բալոտելիի մասին։