«Կոմոյի» գլխավոր տնօրեն Մայքլ Գենդլերը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարել հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։
«Որոշակի շփում եղել է կողմերի միջև։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները լսեցին մեր առաջարկը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող»,- Գենդլերի խոսքերն է փոխանցում La Provincia di Como-ն։
«Կոմոն» հանդես է գալիս Իտալիայի 3-րդ լիգայում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Չնայած դրան՝ ակումբը պատկանում է ինդոնեզիացի գործարար Ռոբերտ Բուդի Հարտոնոյին, որի կարողությունը գնահատվում է 18,2 միլիարդ դոլար։ 80-ամյա Հարտոնոն Ինդոնեզիայի երկրորդ ամենահարուստ մարդն է։
Ներկայումս խաղացողի պայմանագիրը պատկանում է «Բրեշիային», որտեղից նա մրցաշրջանի ավարտին հեռացել է։ 2019/20 մրցաշրջանում Բալոտելին A Սերիայում 19 խաղ էր անցկացրել ու խփել 5 գոլ։