Դեկտեմբերի 3-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կկայանա Մ17/19 տարեկանների 2020/21թթ վիճակահանությունը, որի ժամանակ ՈւԵՖԱ-ի կողմից մրցանակներ կհանձնվեն հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստներին:
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը, մրցանակաբաշխությանը ներկա կլինի նաև «Ուրարտու-2-ի» պաշտպան Արսեն Եղիազարյանը, որը առաջադրվել է մրցանակի՝ 2019 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Երիտասարդական հավաքականում ցուցադրած լավ խաղի համար: