Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլի գրառումը Լեռնային Ղարաբաղի օկուպացված լինելու մասին մեծ իրարանցում է առաջացրել Twitter-ում: Օզիլին մեղադրել են միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Նրան անհամաձայնություն են հայտնել նաև իր երկրպագուները այլ երկրներից:
Օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել է.
«Դու աջակցում ես ահաբեկչությունը: Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Հայաստանի դեմ: Ադրբեջանը արգելված զինատեսակներով թիրախավորում է քնած խաղաղ բնակչությանը, երեխաներին: Ու դու աջակցում ես նրանց»:
Մեկ այլ օգտատեր գրել է.
«Արցախը բնակեցված է հայերով ու հայկական երկիր էր մինչև 20-րդ դարի սկզբում Ռուսաստանն այդ պատմական հողը նվիրեց այսպես կոչված Ադրբեջանին: Եվ երբ մենք վերադառնում ենք մեր պատմական հողեր դրանք հանկարծ ձե՞րն են դառնում: Շատ տխուր եմ քո գիտելիքների իմացությամբ, Մեզու՛թ»:
Օզիլի կարծիքին անհամաձայնություն են հայտնել նաև օգտատերեր այլ երկրներից: Երկրպագուներից մեկը գրել է.
«Ես քո մեծ երկրպագուն եմ, բայց ես համաձայն չեմ քեզ հետ»: