«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը առաջիկա օրերին կդառնա «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստ։
Sky Sports-ը գրում է, որ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել լոնդոնյան թիմի խաղացողներին ու աշխատակիցներին։ Առաջիկայում նա գնալու է Թուրքիա ու բուժզննում է անցնելու «Ֆեներբախչեում»։
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ու «Արսենալը» վաղաժամ խզել են պայմանագիրը։ Օզիլը չի խաղացել «զինագործների» կազմում մարտից ու չի ընդգրկվել թիմի հայտացուցակում ԱՊԼ-ի ու Եվրոապ լիգայի համար։