«Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլը Twitter-ում պատասխանում է երկրպագուների հարցերին։ #AskMesut հեշթեգով երկրպագուները իրենց հարցերն են տալիս գերմանացի կիսապաշտպանին։
Երկրպագուներից մեկը հարցրել է, թե ինչ է մտածում Օզիլը Ռամոսի մասին, ինչին 31-ամյա կիսապաշտպանը պատասխանել է հետևյալ կերպ․
«Նա լավագույն պաշտպաններից մեկն է։ Նա մեծ բնավորություն ունի ու նաև իմ ընկերն է»։
Ռամոսը retweet է արել Օզիլի պատասխանն ու գրել․
«Հե՜յ, եղբա՛յր, ե՞րբ ես այցելելու մեզ»։
#AskMesut @MesutOzil1088
Hey, bro, when are you coming to visit?
🔝 Mesut 😉😘 https://t.co/ZWc6iq3Jv1— Sergio Ramos (@SergioRamos) September 9, 2020