Գյումրիի «Շիրակի» մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել ֆեյսբուքում ԲԽ-ի 15-րդ տուրում «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո:
Հանդիպումը, հիշեցնենք, կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում ու ավարտվել կապանցիների` 1:0 հաշվով հաղթանակով: Միակ գնդակն իր ակտիվում գրանցել է գյումրեցիների պաշտպան Հրայր Մկոյանը`37-րդ րոպեին գրավելով սեփական դարպասը:
«Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- ասվում է «Շիրակի» տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք`«Գանձասար-Կապանի» հետ վերջին երեք հանդիպումների ընթացքում «Շիրակը» կրել էր մեկ պարտություն և գրանցել երկու ոչ-ոքի:
Թիմերը տարվա վերջին խաղն էին անցկացնում: Հայաստանի առաջնության շրջանակում հաջորդ հանդիպումը «Շիրակը» կանցկացնի փետրվարի 28-ին` հյուրընկալվելով «Փյունիկի» կողմից: