Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի՝ «Ուրարտու»-«Արարատ» հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 26-ից։
Տոմսերի արժեքները 2-4-րդ սեկտորների համար 500 դրամ է, 1-ին և 5-րդ սեկտորներինը` 300 դրամ, իսկ 6-14-րդ սեկտորներինը` 200 դրամ։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին:
9-րդ տուրից առաջ «Արարատը» 19 միավորով գլխավորում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» 5 միավորով 8-րդ տեղում է: