«Ռոմայի» և Հայատանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Roma TV-ին տված հարցազրույցում խոսել է «Վերոնայի» նկատմամբ հաղթանակի մասին:
«Ինձ լավ եմ զգում, կարոտել էի խաղալը, երկու ամիսը չափազանց երկար ժամանակ է: Հիմա ինձ լավ եմ զգում ու կարծում եմ` շատ կարևոր էր այս հաղթանակը: Շատ լավ չխաղացինք, բայց ամենակարևորը 3 միավոր վաստակելն էր»,- ասել է Մխիթարյանը:
-Երեք կարևոր միավոր էր…
-Մենք ագրեսիվ ու բարդ խաղ էինք սպասում «Վերոնայի» հետ: Ուսումնասիրել էինք մրցակցին ու արեցինք այն, ինչ պետք է անեինք:
-Բարելավելու տեղ կա՞:
-Այո, շատ տեղ կա: Մարզիչն ու շատ խաղացողներ դեռ նոր են, մրցաշրջանը երկար է և մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Պետք է անենք այն, ինչ ասում է մարզիչը:
-Տակտիկական առումով Դուք խնդիրներ չունեցաք հարմարվելու հարցում:
-Այո, և դա շնորհիվ մարզչի ու իմ թիմակիցների. բոլոր խաղացողները գնում են մեկ ուղղությամբ: