«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին, տեղեկացնում է Premierliga.ru-ն:
«Միշտ ցանկացել եմ խաղալ Հայաստանի հավաքականում: Միակ խնդիրը՝ լեգիոներների սահմանափակումն էր: Եթե ավելի վաղ սկսեի հանդես գալ հավաքականում, ապա Ռուսաստանում լեգիոներ կհամարվեի:
Լավ է, որ հիմա այդ խնդիրն առկա չէ:
Ժամանակին, երբ խաղում էի Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մտածում էի Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին, բայց այդ պահին սխալ էր դրա մասին բարձրաձայնելը:
Ինչ վերապերում է հավաքականի ծրագրերին, վստահեցնեմ ՝ թիմը ցանկանում է դուրս գալ ԱԱ 2020-ի եզրափակիչ փուլ: Դրա համար պետք է քրտնաջան աշխատել և առաջ շարժվել:
Այժմ, ամբողջապես կենտրոնացած ենք Ազգերի լիգայի հանդիպումների վրա»,- ասել է Կորյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը: