Ըստ իտալացի լրագրող Նիկոլա Սկիրայի, «Լիվերպուլը» հավակնում է «Պարմայի» 19-ամյա կիսապաշտպանին: «Կարմիրների» ներկայացուցիչները շուտով կժամանեն Իտալիա, որպեսզի դիտեն Դեյան Կուլուսևսկու խաղը:
Ֆուտբոլիստի ծառայություններվ հետաքրքրվում են նաև «Ինտերը» և «Յուվենտուսը»: Կուլուսևսկու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Նշենք, որ նրա պայմանագիրը պատկանում է «Ատալանտային», և նա հանդես է գալիս «Պարմայում» վարձակալության հիմունքներով:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կուլուսևսկին անցկացրել է 13 հանդիպում և խփել 3 գոլ: