ՈՒԵՖԱ-ն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ճանաչել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
2019/20 մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ հաղթեց Բունդեսլիգան, Գերմանիայի Գավաթն ու Չեմպիոնների լիգան։ Բացի դրանից, այս մրցաշրջանի սկզբում մյունխենցիները նվաճեցին Գերմանիայի ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները։
Լևանդովսկին բոլոր մրցաշարերում 47 խաղ է անցկացրել, խփել 55 գոլ ու դարձել 10 փոխանցման հեղինակ։