Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին քննադատել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին․
«Երբ ես հանդես էի գալիս Զինեդին Զիդանի ու Յուրի Ջորկաեֆի հետ, ես գիտեի, որ նրանք միայնակ կարող են վճռել խաղի ելքը։ Այդ իսկ պատճառով մենք համակերպվել էինք նրա հետ, որ այդ տղաներն անտեսում էին պաշտպանությունում խաղը։ Մենք պարզապես անում էինք մեր աշխատանքը, քանի որ նրանք կարողանում էին մեզ հաղթանակ պարգևել։
Բայց սա չի վերաբերում Նեյմարին։ Այս տղան խաղում է իր ու միայն իր համար։ Պատկերացրեք ՊՍԺ-ի ֆուտբոլիստների վիճակը հանդերձարանում, ովքեր ամիսներով պետք է տանեն նրա քմահաճույքները։ Նեյմարը փչացնում է ակումբն ու նրա երկրպագուներին։ Նա նրանց չի հարգում»,- Պետիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։