ՖԻՖԱ-ն մտադիր է զարկ տալ ֆուտբոլի զարգացմանն Աֆրիկայում:
Ինֆանտինոն հաղորդել է՝ ՖԻՖԱ-ի չափանիշներին բավարարող առնվազն մեկ մարզադաշտի շինարարության համար 1 միլիարդ դոլար հավաքելու մտադրության մասին:
ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ աֆրիկյան ֆուտբոլը զարգանա: Դրա համար կազմակերպությունը կաշխատի աֆրիկյան ֆուտբոլի դաշնակցության (CAF) և այլ շահագրգիռ կողմերի հետ `մայրցամաքում մրցավարական, ենթակառուցվածքների և մրցաշարերի մակարդակի բարելավման համար:
ՖԻՖԱ-ն նախատեսում է ստեղծել աֆրիկացի մրցավարների պրոֆեսիոնալ և էլիտար խումբ, որոնք անկախ կլինեն քաղաքական մարմիններից: Այս քայլը բխում է CAF գործադիր կոմիտեի վերջին նիստում ընդունված որոշումից, որտեղ նրանք կողմ են քվեարկել մրցավարական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: