ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն կիսվել է VAR համակարգի մասին իր տպավորություններով։
«Ես չեմ պատրաստվում վատը խոսել VAR-ի մասին, երբեք։ Այն ֆուտբոլն ավելի արդար է դարձրել։ Նախկինում ավելի շատ սխալներ էին լինում։
Իհարկե, մրցավարը կարող է սխալվել՝ օգտագործելով VAR-ը, բայց ընդհանուր առմամբ այն օգնել է ֆուտբոլին։
Կարևորն այն է, որ կայացվում են ճիշտ որոշումներ, ու հիմա դա առավել հաճախ է տեղի ունենում»,-ասել է Ինֆանտինոն, ում խոսքն է մեջբերում Marca-ն։