Անգլիական «Լիվերպուլը» հայտնել է կիսապաշտպան Ֆաբինյոյի վնասվածքի մանրամասները:
26-ամյա բրազիլացին վնասել է ծնկի խաչաձև կապանները: Բուժզննումը ցույց է տվել, որ Ֆաբինյոն չի խաղա մինչև տարեվերջ:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի՝ «Նապոլիի» դեմ խաղում (1: 1) և ստիպված է եղել փոխարինվել առաջին խաղակեսում:
Դեկտեմբերին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կխաղա «Զալցբուրգի» հետ, կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ Պրեմիեր լիգայում հինգ հանդիպում կանցկացնի: