Այսօր «Փյունիկ» ՖԱ-ի մարզադպրոցի տարածքում կիրականացվի առաջին անհրաժեշտության ապրանքների հավաք, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Այսօր, ժամը 14:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում Փյունիկ մարզադպրոցի տարածքում կիրականացվի առաջին անհրաժեշտության ապրանքների հավաք, որը կուղարկվի Արցախ, առաջնագծում կանգնած մեր զինվորներին և Արցախի բնակչությանը»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղթրդագրության մեջ։