Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ով ներկայումս հանդես է գալիս իտալական «Բրեշիայի» կազմում, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել MLS, տեղեկացնում է Calciomercato-ն:
Վերջինս նշում է, որ Բալոտելին վիճաբանել է «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյի հետ և կորցրել է տեղը թիմի կազմում: Բալոտելիիի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսին», ով՝ կորցնելով Զլատան Իբրահիմովիչին, նոր առաջատարի փնտրտուքների մեջ է:
Ավելացնենք, որ 29-ամյա Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Գալաթասարայը»: