«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն վնասվածք է սստացել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի` «Նապոլիի» հետ խաղում:
Daily Mail-ը հայտնում է, որ բրազիլացին երկար ժամանակով կբացակայի: Նախնական սահմանված է 4-ից 6 շաբաթը: Նշվում է, որ ծանրագույն դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի թիմի առաջիկա 10 հանդիպումները:
Դեկտեմբերին «Լիվերպուլը» խաՉԼ-ի շրջանակում խաղալու է «Զալցբուրգի» հետ, մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի հանդիպումներին, այնուհետև սպասվում են 5 խաղեր ԱՊԼ-ում: