Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում «Բեշիկթաշը» տանը հաղթեց Սլովանին՝ 2:1 հաշվով:
Ստամբուլյան թիմի կազմում պաշտպան Էնցո Ռոկոն և կիսապաշտպան Ադեմ Լյաիչը վաստակեցին 3 միավոր «Բեշիկթաշի» համար: Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Էրիկ Դանիելը:
K խմբի մյուս խաղում «Բրագան» և «Վուլվերհեմփթոնը» ոչ-ոքի են խաղացել՝ 3-3: Պորտուգալացիների կազմում գոլերով աչքի են ընկել Անդրե Հորթան, Պաուլինյոն և Ֆրաներսիժիոն: Անգլիական թիմի կազմում առանձնացան Ռաուլ Խիմենեսը, Մեթ Դոհերտին և Ադամա Տրաորեն:
K խումբ. «Բրագա» ՝ 11 միավոր, «Վուլվերհեմփթոն» ՝ 10, «Սլովան» ՝ 4, «Բեշիկթաշ» ՝ 3: