Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդում» 3-1 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:
Մերսիսայդցիների կազմում հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Իսակը: Ընդամենը հինգ րոպե անց՝ 40-րդ րոպեին, Էնդրյու Ռոբերտսոնը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 71-րդ րոպեին աչքի ընկավ Դանիել Մունյոսը: Այնուամենայնիվ, հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին (90+6) Ֆլորիան Վիրցը՝ Ալեքսիս Մակ Ալիստերի կատարած փոխանցումից հետո, խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 34 խաղից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 58-ի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ միավորներով հավասարվելով «Մանչեսթեր Յունայթեդին» և «Աստոն Վիլային»: «Քրիսթալ Փելասը» 43 միավորով 13-րդն է:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Վեստ Հեմ» — «Էվերթոն»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Վուլվեհրեմպփթոն» — «Տոտենհեմ»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































