ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում փոխարինման է մտել Ջեյդոն Սանչոն, ով խփել է դորտմունդյան թիմի միակ գոլը:
Sk Sport Germany-ն հայտնում է, որ նախախաղային հավաքից Սանչոն ուշացել էր, ինչի պատճառով Ֆավրի շտաբը որոշել է ֆուտբոլիստին չներառել մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայի հավաքականում նման ուշացման համար Սանչոն տուգանվել էր 100 հազար եվրոյով: