«Բետիսի» կիսապաշտպան Խոակինը պատմել է, թե ինչպես է նա 2005 թվականին հրաժարվել տեղափոխվել «Չելսի»:
«Փառքը շատ արագ եկավ ինձ մոտ: Ես խաղացել եմ 2002 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում, ինչպես նաև անցկացրել եմ իմ առաջին մրցաշրջանը Լա Լիգայում: Հիանալի ժամանակ էր, բայց ես սթրեսի մեջ էի: Շատ թիմեր սկսեցին հետաքրքրվել ինձանով: Երբ պահը եկավ ընտրելու կարիերաս շարունակելու տարբերակը, ես չէի ուզում հեռանալ «Բետիսից»: Ես ինձ այլ ակումբում երբեք չեմ տեսել:
Հետո ակումբի նախագահն ասաց. «Եվ ահա, գալիս է ևս մեկ ռուս [Ռոման Աբրամովիչը] ևս մեկ առաջարկով»: Հետո ինձ միշտ հարցնում էին՝ զղջո՞ւմ եմ, որ չեմ տեղափոխվել «Չելսի»: Ո՛չ։ Գիտեմ, որ բաց եմ թողել լավ թիմում խաղալու, մեծ գումարներ աշխատելու, տիտղոսներ նվաճելու հնարավորությունը, բայց դա այն չէր, ինչ ուզում էի: Ես երջանիկ էի «Բետիսում»:
Ես լոնդոնյան ակումբի հետ բանակցություններին չէի գնացել: Հետո զանգահարեցի Մոուրինյուին ու ներողություն խնդրեցի նրանից: Նա ասաց ինձ. «Ես գնահատում եմ քո ազնվությունը, քանի որ դու առաջին խաղացողն ես, ով ինձ մերժեց»: Ես առաջին ֆուտբոլիստն եմ, ով մերժել է Մոուրինյուին։
Ակումբները կարգավորել էին գործարքի պայմանները: Հետո ակումբի նախագահն ինձ առաջին անգամ ասաց, որ ես պետք է հեռանամ: «Չելսին» պատրաստ էր վճարել 36 կամ 38 միլիոն եվրո: Բայց ես հրաժարվեցի»,- մեջբերում է Խոակինին ESPN-ը: