«Բետիսի» փորձառու կիսապաշտպան Խոակինը խոսել է իր մարզավիճակի մասին, հաղորդում է Football Espania-ն:
«Ես 38 տարեկան եմ, բայց ինձ երիտասարդ պատանի եմ զգում: Այնպիսի մարզավիճակում եմ, որ նույնիսկ ես էլ եմ զարմանում: Կինս ասում է , որ ես ավելի լավն եմ, քան 15 տարի առաջ: Չգիտեմ, միգուցե նա կատակում է:
Շնորհակալ եմ «Բետիսին», որ վստահեցին ինձ և հնարավորություն տվեցին խաղալ Լա Լիգայում: Իմ հասակակիցներից շատերը արդեն «թոշակառուներ» են:
Վայելում եմ ֆուտբոլը՝ իր ամբողջ ծավալով: Ես պարզապես հիասքանչ եմ (ծիծաղում է)»,- իսպանական պարբերականի հետ զրույցում ասել է Խոակինը:
Հիշեցնենք, որ «Բետիսը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Խոակին Սանչեսի հետ:Այս մրցաշրջանում 38-ամյա իսպանացին անցկացրել է 17 հանդիպում, խփել է 6 գոլ և տվեց երկու գոլային փոխանցում:
Հավելենք, որ այդ գոլերից երեքը Խոակինը խփել է Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը՝ 18 րոպեում դառնալով հեթ-տրիկի հեղինակ: