VBet Հայաստանի Գավաթի խաղրակության քառորդ եզրափակչում «Ուրարտուն» Վանաձորում հյուրընկալվել է «Լոռիին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 31-րդ րոպեին հեղինակել է երևանյան թիմի ռուս ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
Խաղավարտին` 88-րդ րոպեին, վանաձորյան թիմը մնացել է 10 հոգով. Ջուլիուս Դևիդն է երկրորդ դեղին քարտով հեռացվել դաշտից:
Այսպիսով, «Ուրարտուն» դուրս է գալիս VBet Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: