ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում այսօր կայացավ VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Գանձասար – Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումը:
Հանդիպման առաջին խաղակեսում կապանյան թիմի ֆուտբոլիստ Նարեկ Ասլանյանը դուբլ ձևակերպեց, իսկ հյուրերից մեկ գնդակով պատասխանեց Գալվաոն:
Երկրորդ խաղակեսում կապանցիները մնացին 10 հոգով: 64-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտից հեռացվեց Համլետ Ասոյանը: Հանդիպման ավարտին մոտ, «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 3-1:
Այսպիսով, կապանյան թիմը դուրս եկավ VBet Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ: