NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ խաղում ևս «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Դենվեր Նագեթսին»: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 105:103 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Էնթոնի Դևիսն էր, ով վաստակեց 31 միավոր: Լեբրոն Ջեյմսը դաբլ-դաբլ գրանցեց` 26 միավոր, 11 խափանում:
Նիկոլա Յոկիչը 30 միավոր վաստակեց Դենվերի կազմում, Ջամալ Մարեյը ՝ 25 միավոր:
Դիմակաությունում ընդհանու հաշիվը 2-0 է՝ հօգուտ «Լոս Անջելես Լեյքերսի»։