Անգլիայի 7-րդ դիվիզիոնի «Կարլթոն Աթլետիկ» — «Իլկլի Թաուն» (0-2) մրցավեճի ժամանակ խաղադաշտ է ներխուժել անկոչ հյուր: Ոչ շուն, ոչ կատու, այլ՝ իսկական ալպակա: Անսպասելի հյուրի պատճառով խաղը ընդհատվել է 20 րոպեով:
Կենդանին դուրս է ցատկել ընդմիջումից 5 րոպե առաջ, վազել խաղադաշտով և, կարծես, վախեցրել է ֆուտբոլիստներից մեկին:
Crazy scenes @CarltonAthletic vs @ilkleytown today. @JoeGarsideLUFC drops his shoulder and leaves Alpaca for dead. pic.twitter.com/a8GVphyycF
— Ilkley Town AFC (@ilkleytown) September 19, 2020
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում տասնյակ ֆերմաներ են գործում, որտեղ բազմացնում են այս կենդանիներին։