Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություներ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման նկատառումներից ելնելով՝ 9-րդ տուրի «Ուրարտու» — «Արարատ» հանդիպումը սեպտեմբերի 28-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 29-ին:
Հանդիպման մեկնարկը նախատեսվում է 19:00-ին:
Փոխվել է նաև սեպտեմբերի 30-ին՝ երկուշաբթի օրը նշանակված «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» հանդիպման ժամը: Նախապես նշանակված 16:00-ի փոխարեն հանդիպումը կմեկնարկի 19:00-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում: