«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերիի Կարպինը շնորհավորել է ռոստովցիներին քաղաքի օրվա կապակցությամբ:
Մարզիչը դա արել է Instagram-ում ՝ տեղադրելով լուսանկար վարդագույն գանգուր կեղծամով՝ ակնարկելով «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին, ով ունի նմանատիպ սեւ մազեր:
«Մեր Խորիկի և մեր ամբողջ ընտանիքի կողմից շնորհավորում ենք բոլոր ռոստովցիներին քաղաքի օրվա առթիվ: Շատ շնորհակալ եմ բոլորից ձեր հյուրընկալության և սիրո համար», – գրել է Կարպինը:
Հաջորդ խաղը «Ռոստովը» կանցկացնի սեպտեմբերի 24-ին` Եվրոպա Լիգայի որակավորման փուլի «Մաքքաբի Հայֆայի» դեմ: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: