Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը՝ WADA-ն, խորհուրդ է տվել Ռուսաստանին հեռացնել միջազգային մրցաշարերից՝ 4 տարի ժամկետով,հայտնում է The New York Times-ը:
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ջոնաթան Թեյլորի գլխավորած հանձնաժողովը խորհուրդ է տվել որակազրկել ռուսական հակադոպինգային կազմակերպությանը: Գործադիր կոմիտեն այս հարցը պետք է քննարկի դեկտեմբերի 9-ին՝ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ:
Հաղորդվում է, որ կոմիտեի զեկույցը պարունակում է առաջարկություն `չորս տարով հեռացնել Ռուսաստանը միջազգային բոլոր խոշոր մրցաշարերից, ներառյալ Տոկիոյի և Պեկինի օլիմպիական խաղերից, ինչպես նաև 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկությունից: Եթե հաստատվեց, երկրորդ անընդմեջ օլիմպիական խաղերը ռուս մարզիկներ համար կլինեն չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի և հիմնի:
Ակնկալվում է, որ դեկտեմբերի 9-ին խորհուրդը կհամաձայնի հանձնաժողովի առաջարկություններին : Ռուսական կողմը կկարողանա բողոքարկել այդ որոշումը Սպորտի Արբիտրաժային դատարանում: