Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի լինի իր թիմի խաղացող, քանի դեռ հարձակվող Հարի Քեյնը խաղում էր լոնդոնյան ակումբում.
«Մեր թիմն ունի Անգլիայի լավագույն հարձակվողին, աշխարհի լավագույն երկու-երեք հարձակվողներից մեկին: Զլատանի խառնվածքով հարձակվողի իմաստ չունի հրավիրել թիմ: 30 տարեկանից բարձր հարձակվողի համար էլ իմաստ չկա տեղափոխվել մի ակումբ, որտեղ խաղում է Հարի Քեյնը»,-ասել է պորտուգալացի մասնագետը: