«Երևան»-«Փյունիկ» գոլառատ խաղով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը:
Կայացած հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը», որն այս տուրում «Գանձասար-Կապանի» հետ գրանցած ոչ-ոքիից հետո (1:1) 27 միավոր ունի իր ակտիվում ու առաջին տեղում է:
Երկրորդ տեղում «Արարատ-Արմենիան» է, որն առաջատարին զիջում է ընդամենը 1 միավորով:
Լավագույն եռյակը եզրափակում է Երևանի «Ալաշկերը», որը «Շիրակի» նկատմամբ Գյումրիում տարած հաղթանակից հետո (3:1) իր միավորների թիվը հասցրել է 26-ի:
ԲԽ-ի 14-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի.
| N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1. | Արարատ | 14 | 8 | 3 | 3 | 24 | 13 | 27 |
| 2. | Արարատ-Արմենիա | 14 | 8 | 2 | 4 | 26 | 15 | 26 |
| 3. | Ալաշկերտ | 14 | 8 | 2 | 4 | 27 | 16 | 26 |
| 4. | Շիրակ | 14 | 7 | 4 | 3 | 21 | 14 | 25 |
| 5. | Լոռի ՖԱ | 14 | 7 | 4 | 3 | 17 | 16 | 25 |
| 6. | Նոա | 14 | 6 | 3 | 5 | 18 | 14 | 21 |
| 7. | Փյունիկ | 14 | 6 | 1 | 7 | 30 | 28 | 19 |
| 8. | ՈՒրարտու | 14 | 4 | 4 | 6 | 17 | 23 | 16 |
| 9. | Գանձասար-Կապան | 14 | 2 | 5 | 7 | 14 | 21 | 11 |
| 10. | ՖԱ Երևան | 14 | 0 | 0 | 14 | 11 | 45 | 0 |




























































