«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնել է, որ հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ»՝ չնայած մադրիդցիների առաջարկին:
«Այդ որոշումն ընտանիքիս հետ եմ կայացրել: Այսօր ուրախ ենք, որ որոշել ենք մնալ «Ռենում»: Հիմա պետք է ուղղակի կենտրոնանամ ֆուտբոլի վրա ու մնացածի մասին չափազանց շատ չմտածեմ»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը: