Լոնդոնի «Արսենալը» միացել է «Ֆլամենգոյի» 17-ամյա կիսապաշտպան Ռեյների համար պայքարին: Լոնդոնցիներն արդեն սկսել են քննարկել տրանսֆերը ֆուտբոլիստի հոր հետ: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ֆուտբոլիստի համար պայքարում «Արսենալի» հիմնական մրցակիցը կլինի «Միլանը»:
Ռեյների պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը: Այնտեղ նշված է եվրոպական ակումբների համար փոխհատուցման գումարը, որը կազմում է 60 միլիոն ֆունտ: