«Կրիստալ Պելասը» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի նկատմամբ:
Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է փոխել ակումբը, քանի որ լոնդոնյան թիմում ստանում է անբավարար քանակությամբ խաղաժամանակ:
«Կրիստալ Պելասը» պլանավորում է հունվարին ձեռք բերել ֆրանսիացուն: Օլիվիեի պայմանագիրը լրանում է հաջորդ ամառ, և «Չելսին» ցանկանում է ստանալ ֆուտբոլիստի ձմեռային տրանսֆերից մոտ 5 միլիոն եվրո: