Շաբաթ օրը կայացավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչը՝ «Ֆլամենգո»-«Ռիվեր-Փլեյթ»: Հանդիպումը կայացավ Լիմայում և ավարտվեց Բրազիլիայի ներկայացուցիչի հաղթանակով ՝ 2:1 հաշվով:
14-րդ րոպեին «Ռիվեր-Փլեյթը» առաջ անցավ հաշվի մեջ Ռաֆայել Բորեի գոլի շնորհիվ: «Ֆլամենգոն» հավասարեցրեց հաշիվը խաղի ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ. գոլի հեղինակ դարձավ հարձակվող Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը: Երեք րոպե անց Գաբիգոլը երկրորդ անգամ խփեց և իր թիմին բերեց հարավամերիկյան ֆուտբոլի ակումբային ամենաարժեքավոր գավաթը: