Մոտ ժամանակներս ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պայմանագիր կստորագրի Puma մարզական ապրանքանիշի հետ, հաղորդում է Esporte Interativo-ն:
15 տարի շարունակ հարձակվողը համագործակցում էր Nike- ի հետ, սակայն օգոստոսին կողմերը խզեցին պայմանագիրը կողմերի փոխադարձ որոշմամբ:
Աղբյուրը հայտնում է, որ Նեյմարը ոչ միայն հովանավորչական պայմանագիր կստորագրի, այլ նաև կդառնա ապրանքանիշի հիմնական դեմքը:
Նեյմարը ՊՍԺ-ին է միացել «Բարսելոնայից» 2017-ին: Փարիզյան ակումբը 222 միլիոն եվրո է վճարել հարձակվողի համար: 2019/2020 մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 27 հանդիպում, խփել 19 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: