ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ապաքինվել է կորոնավիրուսից ու վերադարձել է մարզումներին: Նեյմարի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրը հաստատվել էր սեպտեմբերի 2-ին:
«Վերադարձել եմ մարզումներին ու ինձ երջանիկ եմ զգում»,-գրել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն առանց առաջատարների պարտվեց «Լանսին.: