«Գալաթասարայի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կցանկանար հանդես գալ ԱՄՆ-ում: Կոլումբիացի ֆուտբոլիստը հստակ նախասիրություններ ունի, ինչի մասին նա պատմել է Դանիել Հաբիֆի հետ հացազրույցում:
«Իմ պայմանագիրը «Գալաթասարայի» հետ դեռ երկու տարի կգործի, բայց ապագայում կցանկանայի հանդես գալ «Ինտեր Մայամիում»: Այդ թիմում շատ կոլումբիացիներ կան, ու դա ինձ իմ երկիրն է հիշեցնում»,- ասել է Ֆալկաոն:
Նախորդ մրցաշրջանում 34-ամյա Ֆալկաոն մասնակցել է թուրքական Սուպերլիգայի 16 խաղի ու խփել 10 գոլ: