Արաբական Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս մրցել է «Ալ-Ջազիրայի» հետ ու 1։3 հաշվով պարտություն կրել։
Հայ կիսապաշտպան Վահագն Այվազյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Ալ-Նասրը», որն առաջին խաղում նվազագույն հաշվով պարտություն էր կրել, դուրս է մնացել հետագա պայքարից։