Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին աշխատավարձի բարձրացում է պահանջում ակումբից, տեղեկացնում է Marca-ն:
Մադրիդյան ակումբը մի առաջարկ արդեն արել է Պարտիին, որը ֆուտբոլիստը մերժել է: Կողմերը բանակցությունները կշարունակեն սեպտեմբերի վերջում:
Հիշեցնենք, որ Պարտիին իր կազմում էր ցանկանում տեսնել անգլիական «Չելսին»:
Հավելենք, որ Պարտիի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: