Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսի» իր մոտալուտ տեղափոխության մասին լուրերը:
«Տրանսֆերային շշուկներն իմ աշխատանքի, իմ կյանքի մի մասն են: Ես ամբողջ հոգով ֆուտբոլ եմ խաղում, դա ինձ երջանկություն է բերում: Մանկության տարիներին ես երազում էի ոչ միայն հոյակապ ֆուտբոլի, այլեւ վառ հույզերի մասին:
Ես չեմ կարող կանխատեսել ապագան, դա անհնար է կանխատեսել: Եվ նույնիսկ եթե ես ժամանակ ունենայի մտածելու, թե ինչ կլինի, այս պահին անհանգստանալու իմաստ չկա: Ամեն ինչ փոխվում է օրեցօր», — մեջբերում է Օբալին AS-ը:
Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Օբլակը անցկացրել է 38 հանդիպում, որոնցում բաց է թողել 27 գնդակ և կատարել 89 սեյվ: «Աթլետիկոն» մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում, իսկ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում: