Մեկնարկեց Ազգերի Լիգայի հերթական խաղարկությունը: Ա լիգայի 4-րդ խմբում Գերմանիան ընդունեց Իսպանիային:
Գերմանիան հանդես չեկավ մարտական կազմով, սակայն դա չխանգարեց «գերմանական մեքենային» միավոր վաստակելու հարցում: Առաջին գոլազուրկ խաղակեսից հետո, Գերմանիան, երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ. հաշիվը բացեց Տիմո Վերները: Երբ թվում էր, որ խաղը ավարտվելու է Լյովի թիմի հաղթանակով, 96-րդ րոպեին Գայան խփեց պատասխան գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 1-1։
Մյունխենի «Բավարիայից» Գերմանիայի հավաքականում ընդգրկված է միայն 2 ֆուտբոլիստ: Մնացածներին հանգստանալու հնարավորություն է տրվել: