«ՌԲ Լայպցիգի» ղեկավարությունը մոտ է «Բրագայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիկարդո Հորտայի տրանսֆերը ձեռք բերելուն, հաղորդում է Sky Germany-ն:
Աղբյուրի համաձայն, գերմանացիները ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարեն 13 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի 33 խաղերում 12 գոլ էր խփել ու հինգ գոլային փոխանցում կատարել:
Ըստ աղբյուրի՝ Հորտան դիտարկվում է որպես Տիմո Վերներին փոխարինող, ով այս ամառ տեղափոխվեց «Չելսի»:
Ավելի վաղ «ՌԲ Լայպցիգը» պայմանագիր էր կնքել ավստրիական «Զալցբուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հվանգ Հի Չանի հետ։
























































