36-ամյա բոսնիացի հարձակվող Վեդադ Իբիշևիչը տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե 04»: Այս մասին հայտնում է վերջինիս պաշտոնական էջը: Իիշևիչի պայմանագիրը Բեռլինի «Հերտայի» հետ ավարտվել է:
Նախորդ առաջնությունում «Հերտայի» կազմում անցկացրած 27 խաղում բոսնիացին դարձել է 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում նա հանդես է եկել ՊՍԺ-ի, «Շտուտգարի», «Դիժոնի», «Հոֆենհայմի» կազմում:
Հավաքականում անցկացրած 83 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ:
1⃣1⃣ — @VedadIbisevic09
Willkommen auf Schalke, Vedo! 🙂👋#S04 | 🔵⚪ | #Ibisevic
— FC Schalke 04 (@s04) September 3, 2020

























































