Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբանը րոպեներ առաջ նոր գրառում է կատարել։
«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին։
Մոտենում եմ Երևան քաղաքի ՁՊՎ Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար։
Լրագրողների հետ տեղի կունենա կարճ ճեպազրույց՝ Մալաքյանների մասնկացությամբ»,- գրել է Գոռ Միքայելյանը։