ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսեկլ է հավաքի և առաջնության նախապատրաստության մասին.
«Հիմա այն շրջանն է, որ փորձում ենք բավարարել մեր խաղային որակներն ու համագործակցությունը: Գնալով ավելի լավ կլինի: Հուսով եմ առաջնությանն ավելի լավ կնախապատրաստվենք: Այս հավաքում ամեն ինչ բարձր մակարդակի վրա»,-նշել է հայ ֆուտբոլիստը:
Խոսելով առաջնության երկրորդ հատվածի մասին Մալաքյանն ասել է. «Ինձ թվում է մենք լավ թիմ ունենք, լավ ֆուտբոլիստներ են միացել: Միայն լավ խաղի ու արդյունքի շնորհիվ պետք է կարողանանք պահելա առաջին տեղը: Հուսով եմ, որ հաջողությունն էլ մեր կողմը կլինի: Ամեն ինչ կանենք, որ առաջնությունն ավարտենք առաջին տեղում»,-ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ գարնանային հատվածից առաջ Բիչախչյանի գլխավորած թիմը 18 միավորով առաջին տեղում է: Նույնքա միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»: