«Արարատի» մամուլի ծառայությունը զվարճալի տեսանյութ է պատրաստել թիմի ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանի, Արտակ Եդիգարյանի ու Էդգար Մալաքյանի մասնակցությամբ։
«1990. Մանոյան, Մալաքյան և Եդիգարյան
1990 թվական — Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին, Գերմանիայի հավաքականը երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, իսկ Մոսկվայում բացվեց առաջին Մաքդոնալդսը։ Այդ թվականին նաև լույս աշխարհ եկան Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանն ու Արտակ Եդիգարյանը․ ֆուտբոլիստներ, որոնք մանուկ հասակում միասին են սկսել զբաղվել ֆուտբոլով, հանդես են եկել տարբեր տարիքային ու ազգային հավաքականում, իսկ այժմ նորից միասին են Երևանի Արարատում։ Իրենց կարիերայի և ներկայիս Արարատի մասին հարցերի միջոցով մենք փորձել ենք պարզել, թե որքան լավ են նրանք ճանաչում միմյանց»,-գրում է ակումբի մամուլի ծառայությունը։