VBET ՀՊԼ 5-րդ տուրում «Արարատը» Գյումրիում մրցում էր «Նորավանքի» հետ ու 3-2 հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման ընթացքում «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը վնասվածք էր ստացել։
Մանոյանն իր վիճակի մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստացած էին իմ առողջական վիճակի մասին: Շատ զգացված եմ Ձեր բոլոր հաղորդագրությունների ու առողջության մաղթանքներների համար: Ես ինձ հիմա լավ եմ զգում , շուտով կվերադառնամ խաղադաշտ:
Շնորհակալ եմ Արարատի բժշկական անձնակազմին և Գյումրիի բժշկական կենտրոնին արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է ֆուտբոլիստը։